Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն իր պատրաստակամությունն է հայտնել Իսրայելի հետ կնքել գերիների փոխանակման համապարփակ համաձայնագիր։ Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է արմատական կազմակերպության ղեկավարության ներկայացուցիչ Ղազի Համադը։
«Եթե Իսրայելը լուրջ մտադրություն ունի հասնելու իր գերի ընկած զինվորների ազատ արձակմանը, ապա մենք պատրաստ ենք համապարփակ համաձայնագիր կնքել»,- ասել է նա։
Հոկտեմբերի 7-ին հրեական պետության վրա հարձակման ժամանակ գերեվարված մոտ 200 իսրայելցի զինվորականներ մնում են ՀԱՄԱՍ-ի մոտ։ Արմատականները համաձայն են նրանց փոխանակմանը իսրայելական բանտերում պահվող իրենց կողմնակիցների հետ:
Ավելի վաղ շարժման Telegram ալիքները հրապարակել էին 30 պաղեստինցի բանտարկյալների ցուցակը, որոնք մինչև օրվա վերջ ազատ կարձակվեն Իսրայելի իշխանությունների կողմից՝ հումանիտար զինադադարի շրջանակներում։ Իսրայելական կողմից ազատ արձակված անձանց ցուցակում ընդգրկված են 15 կին և 15 դեռահաս, որոնց մեծ մասը Արևելյան Երուսաղեմից և նրա շրջակայքից են, մյուսները՝ Արևմտյան ափից։