Ուկրաինան և բալթյան երեք պետությունները բոյկոտելու են Հյուսիսային Մակեդոնիայում կայանալիք ԵԱՀԿ ամենամյա գագաթաժողովը։ Պատճառն այն է, որ դրա աշխատանքներին մասնակցելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովն առաջին անգամ է մասնակցելու ԵԱՀԿ գագաթաժողովին 2022 թվականին Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկից ի վեր։
«Ռուսական պատվիրակության մասնակցությունը այս գագաթաժողովին, այն էլ նախարարի մակարդակով, էլ ավելի կխորացնի այն ճգնաժամը, որում հայտնվել է ԵԱՀԿ-ն Մոսկվայի մեղքով», - նշել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։