Հետևեք մեզ։

Էջմիածին քաղաքում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

23:41, 28 նոյեմբեր 2023
Էջմիածին քաղաքում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

ՆԳՆ ՔՈԳՎ և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 27-ին Էջմիածին քաղաքի Կարճիկյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 27-ամյա Կարեն Շ.-ն: Նա հուլիսի 20-ից ՌԴ Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Դաշնային անվտանգության ծառայության կողմից հետախուզվում էր մաքսանենգության մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: