Հետևեք մեզ։

«Լավ կլիներ, որ Սիմոնյանը սկսեր խոսել ապագայի մասին՝ ներողություն խնդրելով ադրբեջանցիներից»․ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պատասխանել է Ալեն Սիմոնյանին

00:00, 29 նոյեմբեր 2023
«Լավ կլիներ, որ Սիմոնյանը սկսեր խոսել ապագայի մասին՝ ներողություն խնդրելով ադրբեջանցիներից»․ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պատասխանել է Ալեն Սիմոնյանին

Ադրբեջանի Միլի Մեջլիսը հայտարարություն է տարածել՝ պատասխանելով Ալեն Սիմոնյանի 2023 թվականի նոյեմբերի 28-ի հայտարարություններին․ պատասխանը Hayastan.news-ը ներկայացնում է խմբագրումներով․

Ադրբեջանական կողմն «անհեթեթ պնդումներ» շարք ձևակերպումն է տվել Աժ նախագահի հայտարարություններին, և նշել, որ դրանք իբր թե արվել են «օտարերկրյա հովանավորների ուշադրությունը գրավելու համար։ Սա այլ բացատրություն չունի»։

Հայկական անջնջելի հետքի մասին Սիմոնյանի հայտարարությունները դուր չեն եկել Բաքվին, բացի այդ, հաղորդագրությունում նշել են․ «Լավ կլիներ, որ Սիմոնյանը սկսեր խոսել ապագայի մասին՝ ներողություն խնդրելով Հայաստանի «էթնիկ զտումների» քաղաքականության հետևանքով իրենց հայրենի հողերից արտաքսված ավելի քան 1 միլիոն ադրբեջանցի փախստականներից և ներքին տեղահանվածների ճակատագրից»,-գրել է Բաքվի ԱԳՆ-ն և թվարկել «ցեղասպանություններ», որոնք տեղի չեն էլ ունեցել»։

Ադրբեջանը խոսել է աշխարհին անհայտ «հարյուրավոր հուշարձաններ ավիրելու» մասին և պնդել, որ «յոթ գյուղերն ու Տիգրանաշենն օկուպցված են»։

Փաստացի Բաքուն հրաժարվել է երեք հանդիպումից, բայց դա այդ երկրի ԱԳՆ-ին չի կաշկանդել հետևյալը գրելու համար․ «Հայաստանի ղեկավարության կողմից կրկնվող կեղծ հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանն իբր «պատրաստվում է պատերազմի» կամ «հրաժարվում է խաղաղ բանակցություններից», նախատեսված են  միջազգային հանրությանը մոլորեցնելու համար, և ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե որքան է Հայաստանի ղեկավարությունը խրված ստի մեջ: Սիմոնյանին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ 44-օրյա  պատերազմից հետո Հայաստանի հետ «միջազգային իրավունքի» սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ հանդես եկավ հենց Ադրբեջանը»։

Բաքվից հայտնում են, որ «Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում ամեն կերպ փորձել է խոչընդոտել խաղաղության գործընթացը՝ քաղաքական և ռազմական սադրանքներ կազմակերպելով»։ «Այժմ պատմական հնարավորություն կա տարածաշրջանում կայուն խաղաղություն բերելու համար: Ադրբեջանը բազմիցս հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության իր պատրաստակամության մասին՝ հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա։ Եվ այս օրհասական պահին Հայաստանը փորձում է ձգձգել բանակցային գործընթացը՝ չարձագանքելով խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին»։