Հետևեք մեզ։

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

08:59, 29 նոյեմբեր 2023
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

 

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։

 

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

 

Լարսի մասին

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։