«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերին թեժ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:
«Ժողովուրդ» օրաթերթն առաջինն էր հայտնել, որ դեկտեմբերի 15-ին եւ 16-ին ՔՊ-ականները տարեվերջյան քաղաքական ժողով են անելու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Այս օրերին կուսակցությունը պատրաստվում է այդ ժողովին, հրավիրյալների ցանկը, ձեւաչափն են հստակեցնում, օրակարգի վերաբերյալ են քննարկումներ գնում:
Նախատեսվում է, որ այդ օրը ՔՊ-ն ողջ կազմով պետք է ներկա լինի՝ վարչության անդամները, պատգամավորները, նախարարները, մարզպետները եւ այլք։
Բացի կուսակցական քննարկումներից, ՔՊ-ականները նաեւ հանգստին ժամանակ կհատկացնեն:
Մի խոսքով, իշխող կուսակցությունը մտադիր է ամեն բան հավուր պատշաճի անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հանկարծ դժգոհ չմնա»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։