Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ Ադամը ստացել է Շեյխ Մանսուր գումարտակի ղեկավարի պաշտոնը։
Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը։
Նա նշել է, որ 16-ամյա Ադամ Կադիրովի նշանակումը այս պաշտոնում նրա ձեռքբերումների և վաստակի «բնական արդյունքն է»։
Այս գումարտակը Ռուսաստանի պաշտպանության նախարարության կազմում է։