Թուրքիայում հայտնաբերվել է երկու ռուս կնոջ դի՝ ենթադրաբար մոր և դստեր, հայտնում են լրատվամիջոցները։ Նրանց հայտնաբերել են սավանի մեջ փաթաթած և կապած, թաքցված են եղել քարի հետևում Դիերը հայտնաբերել են Բոդրում հանգստյան գոտում։ Թուրքական լրատվամիջոցները նախնական վարկածով հայտնում են, որ մահացածները Բոդրումում բնակվող անշարժ գույքի գործակալն և նրա դուստրն։ Հաղորդվում է, որ նրանք մի քանի օր առաջ դադարեցրել են կապը հարազատների հետ, ինչից հետո ոստիկանությունը սկսել է որոնել նրանց։
Հեռուստաալիքի տվյալներով՝ կնոջ նախկին ամուսինը կասկածվում է կրկնակի սպանության մեջ՝ նա հանցագործություն կատարելուց հետո մեկնել է արտերկիր։ Habertur-ը գրում է նաեւ, որ քննիչները մահացածին համարում են ռուսաստանցի մայր ու երեխա։ Ըստ հրապարակման՝ ոստիկանական պարեկը թփերի մեջ պարանով կապված սավան է նկատել, իսկ ներսում երկու դի կա։ Կատարվում է հետաքննություն։