Հետևեք մեզ։

Իրանի ԱԳ նախարարը ԱՄՆ վիզա չունենալու պատճառով չի մասնակցել ՄԱԿ ԱԽ նիստին

11:49, 29 նոյեմբեր 2023
Իրանի ԱԳ նախարարը ԱՄՆ վիզա չունենալու պատճառով չի մասնակցել ՄԱԿ ԱԽ նիստին

ԱՄՆ-ն այսօր առավոտյան է վիզա տրամադրել ինձ և Իրանի պատվիրակությանը, ուստի գործնականում անհնար էր մասնակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին։

 

Այս մասին իր հայտարարության մեջ ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը։

 

Նա նշել է, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի այցն Անկարա այս շաբաթ հետաձգվել է Գազայում տիրող իրավիճակի և հրադադարի գործընթացի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի պատճառով։

 

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին հրավիրվել են անդամ երկրների ԱԳ նախարարներ և Իրանի պես հատուկ երկրներ։ Ե՛վ ես, և՛ իմ թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը պետք է այսօր Նյու Յորքում լինեինք։ Առաջին առաջնահերթությունը Անվտանգության խորհրդի նիստն է։ Նախագահ Ռաիսին և նախագահ Էրդողանը պայմանավորվել են մի քանի օրից Թուրքիա կատարելիք այցի մասին»,- ասել է Աբդուլլահյանը։