Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը պատրաստ է Գազայի հատվածում հրադադարը երկարաձգել ևս չորս օրով։ Այսպիսի հայտարարություն է արել Agence France-Presse-ը՝ վկայակոչելով զինյալներին մոտ կանգնած աղբյուրին։
«ՀԱՄԱՍ-ը կարող է ազատ արձակել իսրայելցի պատանդներին, որոնք պահվում են Գազայում նույն պայմաններով»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
ՀԱՄԱՍ-ը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի մամուլի քարտուղար Թահեր ալ-Նունուն ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Իսրայելի հետ նոր պայմանավորվածությունը կգործի նույն պայմաններով, այսինքն՝ մինչև նոյեմբերի 30-ը ամեն օր երեք պաղեստինցի բանտարկյալներ ազատ կարձակվի յուրաքանչյուր իսրայելցի պատանդի դիմաց: Ի սկզբանե համաձայնագիրը նախատեսում էր հումանիտար դադարը մեկ օրով երկարաձգելու հնարավորություն՝ յուրաքանչյուր լրացուցիչ 10 պատանդի ազատ արձակման համար։