Զախարովան չի մեկնաբանել ԱՊՀ գագաթնաժողովին Փաշինյանի հնարավոր մասնակցությունը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել սպասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոնկրետ գործողություններին։
Դիվանագետի խոսքով՝ պետք է դիրքորոշում ձևակերպել՝ հիմնվելով Հայաստանի իշխանությունների գործողությունների վրա։
«Այստեղ պետք է հետևություն անել ոչ թե հույսերից, այլ կոնկրետ փաստերից»,- պարզաբանել է Զախարովան։