«Ռոսսելխոզնադզորը» արձանագրել է Հայաստանից վնասատուներով վարակված բուսաբուծական մթերքների մատակարարման կտրուկ աճ և հայ գործընկերներին խնդրել է անհապաղ միջոցներ ձեռնարկել խախտումները կանխելու համար։
Ծառայության տվյալներով՝ այս տարի Հայաստանում վնասատուներ են հայտնաբերվել ծաղկի և մրգային արտադրանքի 72 դեպքով։ «Միաժամանակ նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ. միայն նոյեմբերի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի ներկրման 36 դեպք։ ՌԴ-ում պարզել են Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրեր առկա եղել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, նոյեմբերին հայտնաբերվել է լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ թունաքիմիկատների մնացորդների առավելագույն թույլատրելի չափերը գերազանցելու հինգ դեպք, ինչը կարող է վկայել հայ արտադրողների կողմից թունաքիմիկատների օգտագործման կանոնների խախտման մասին, նշվում է զեկույցում։
«Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանին՝ խնդրելով անհապաղ ձեռնարկել համալիր միջոցառումներ՝ կանխելու վարակված արտադրանքի առաքումները Ռուսաստան։