Հետևեք մեզ։

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կողմ է քվեարկել հայանպաստ կետեր ներառող զեկույցներին

13:29, 29 նոյեմբեր 2023
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կողմ է քվեարկել հայանպաստ կետեր ներառող զեկույցներին

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կողմ է քվեարկել Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության և ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության զեկույցներին։ Այս մասին տվիթերյան իր օգտահաշվում գրել է Բելգիայում Հայաստանի դեսպան և ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը։

 


Նշենք, որ այդ զեկույցներում դատապարտվում է Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և պատմական ժառանգության պահպանությունը պարտադիր է, կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի դեմ և կասեցնել «Էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը», ինչպես նաև հաստատում է աջակցություն Հայաստանի Հանրապետոությանը։