Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա կողմնակիցները պատմության մեջ կմնան որպես Գազայի դահիճներ։
«Նրանք ցեղասպանություն իրականացրին երկու միլիոն մարդու նկատմամբ, Գազան դարձրին բացօթյա բանտ՝ զրկելով նրանց սննդից, լույսից ու ջրից, այրեցին ու ավերեցին Գազան, կատարեցին ամեն տեսակ վայրագություններ։ Նեթանյահուն և նրա կողմնակիցներն արդեն գրել են իրենց անունը պատմության մեջ՝ որպես Գազայի «դահիճներ»»,- ասել է Էրդողանը չորեքշաբթի օրը խորհրդարանում ելույթ ունենալով իշխող կուսակցության հանդիպման ժամանակ, գրում է РИА Новости-ն։