Երեկ Անկարա կատարած լավ այցից հետո կրկին Բրյուսելում եմ։ Այս մասին թվիթերյան իր օգտահաշվում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող ԵՄ-ի և Թուրքիայի միջև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը»,-գրել է նա՝ անդրադառնալով երեկ Թուրքիայի ԱԳ փոխնախարարի հետ հանդիպմանը։