103-րդ տարեկան մահացել է Թամանյան լեգենդար դիվիզիայի վերջին մարտիկ Անդրանիկ Գևորգյանը: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը: Վետերանն անցել է ամբողջ պատերազմը և հասել Բեռլին։ Անդրանիկ Գևորգյանը Ռայխսթագի մոտ քոչարի պարած զինվորներից մեկն էր։
Մահացել է Ռայխսթագի մոտ քոչարի պարած զինվորներից Անդրանիկ Գևորգյանը
15:10, 29 նոյեմբեր 2023