Վաշինգտոնը համոզված է, որ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը չի համաձայնի Ուկրաինայում խաղաղ համաձայնագրի կնքմանը մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները, որոնք կկայանան 2024 թվականի նոյեմբերին։
Այս մասին Reuters-ին տված մեկնաբանությունում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի անանուն պաշտոնյան, գրում է European Pravda-ն։
Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում ամերիկացի պաշտոնյան ասել է, որ Դաշինքը վերահաստատել է իր աջակցությունն Ուկրաինային, քանի որ գիտակցում է, որ հաջորդ տարի խաղաղության համաձայնագիրը քիչ հավանական է:
«Ես ակնկալում եմ, որ Պուտինը չի հանձնվի խաղաղության կամ բովանդակալից խաղաղության՝ նախքան մեր ընտրությունների արդյունքը տեսնելը», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա արտահայտում է անձնական կարծիք, թե ԱՄՆ կառավարության դիրքորոշումը, պաշտոնյան ասել է, որ դա «տարածված կարծիք է»:
Այժմ մտահոգություն կա, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն կարող է խաթարել Ռուսաստանի Դաշնության կողմից սանձազերծած պատերազմում Ուկրաինային արևմուտքի աջակցությունը:
Պետքարտուղարության խոսնակը չի նշել Թրամփի անունը և չի նշել, թե ընտրությունների արդյունքն ինչպես կարող է ազդել Ուկրաինայի աջակցության վրա։