Հետևեք մեզ։

Արարատում «Յանդեքս» տաքսու վարորդին թալանել են, իջեցրել Opel-ից և նրան պատկանող ավտոմեքենայով դիմել են փախուստի․ Shamshyan.com

15:42, 29 նոյեմբեր 2023
Արարատում «Յանդեքս» տաքսու վարորդին թալանել են, իջեցրել Opel-ից և նրան պատկանող ավտոմեքենայով դիմել են փախուստի․ Shamshyan.com

 ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին է դիմել Երևանի բնակիչ 40-ամյա Գնել Ա.-ն և հայտնել, որ իր նկատմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել․ տարել են իր կողմից վարած ավտոմեքենան: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել  իրավապահները, որոնց Գնել Ա.-ն հայտնել է, որ ինքը տաքսի ավտոմեքենայի վարորդ է և անհայտ անձինք դանակի սպառնալիքով իրեն հարկադրաբար ստիպել են ավտոմեքենան վարել ամայի տարածքների ուղղությամբ:Հասնելով Փոքր Վեդի՝ իրեն դուրս են հանել Opel մակնիշի ավտոմեքենայից և առևանգել մեքենան: Նա հայտնել է նաև, որ այդ օրը «Յանդեքս» տաքսի ծառայությունից է պատվեր ստացել Երևանից դեպի Արարատ քաղաք, որից հետո Երևան հետ գալու ճանապարհին երկու ուղևորներից մեկը, որոնց չի ճանաչել, ձեռքով հետևից բռնել են իր պարանոցը, տվել սպանության սպառնալիքներ, պահանջել ավտոմեքենան, ապա իրենից հափշտակելով մեքենայի բանալիները, բջջային հեռախոսն ու իր մոտ եղած գումարը, իրեն դուրս են հանել ավտոմեքենայից, իջեցրել դաշտամիջյան տարածքում և հեռացել: Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: