Հետևեք մեզ։

Սամվել Շահրամանյանը ամեն օր, այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է. Սամվել Բաբայան

16:09, 29 նոյեմբեր 2023
Սամվել Շահրամանյանը ամեն օր, այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է. Սամվել Բաբայան

Արցախի նախագահն այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում։ Այսս մասին ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

 

«Տեղյակ եմ, որ այսօր էլ Արցախի նախագահը, որին դուք նախագահ եք ասում, Շահրամանյանը, Ադրբեջանի հետ կապի մեջ է։ Հիմա էդ մարդը բանակցում է, էն մարդը, ում որ դուք նախագահ եք ասում, ամեն օր զանգում է Բաքու ու խոսում։ Ինքն իր ելույթում պարզ ասում է՝ բանակցում ենք վերադարձի մասին», - նշեց Բաբայանը։

 

Բաբայանը հայտնել է, որ ինքը Արցախի ղեկավարությանն առաջարկել է հանդիպել և ամեն կետի վրայով անցնել, հասկանալ՝ ինչպես են պատկերացնում, ինչ կարգավիճակով պետք է լինի արցախիցների վերադարձ, բայց դեռ արձագանք չի ստացել նրանցից։