Հետևեք մեզ։

Տնտեսագետները չե՞ն նայում, թե մենք ինչ ենք անում Չինաստանում, Ճապոնիայում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և այլն․ Վահան Քերոբյան

16:29, 29 նոյեմբեր 2023
Տնտեսագետները չե՞ն նայում, թե մենք ինչ ենք անում Չինաստանում, Ճապոնիայում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և այլն․ Վահան Քերոբյան

Տնտեսագետները չե՞ն նայում, թե մենք ինչ ենք անում Չինաստանում, Ճապոնիայում, Եվրոպայում, արաբական ծոցի երկրներում, ԱՄՆ-ում և այլն․ այսպես արձագանքեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այն քննադատություններին, որոնք ասում են, որ Ռուսաստանին, որպես արտահանման ամենամեծ շուկայի, այլընտրանք չեն ստեղծել ։

«Ինչ է նշանակում արտահանմանն այլընտարնք ստեղծել, այսինքն, այսօր ապրանքը հնարավոր չէ՞ վաճառել Իրաքում, ԱՄԷ-ում և Չինաստանում։ Ես ասում եմ՝ ցանկացած արտահանող ինքը պետք է բանացկի իր գնորդների հետ և վաճառի տարբեր շուկաներում։ Եթե արտահանողը մտածում է, որ ինքը քիչ ջանք գործադրելով ու էժան արտադրելով հնարավորություն ունի մեծ շահույթ գեներացնել մեկ շուկայից, և որոշում է, որ դա իրեն բավարար է, հետո բախվում է խնդրի, ապա մենք պետք է իր հետ խոսենք, և ասենք, որ դա ռիսկային է»։