Հետևեք մեզ։

Մոսկվայի կենտրոնում՝ 20-րդ դարի սկզբին կառուցված շենքում, հրդեհ է բռնկվել

18:55, 27 մարտ 2023
Մոսկվայի կենտրոնում՝ 20-րդ դարի սկզբին կառուցված շենքում, հրդեհ է բռնկվել

Հրդեհը բռնկվել է Մոսկվայի կենտրոնում՝ քսաներորդ դարասկզբի բազմահարկ բնակելի շենքում, տեղում աշխատում են հրշեջ-փրկարարները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արտակարգ իրավիաճակների ծառայությանը։

«Հրդեհ է բռնկվել չորրորդ հարկի բնակարաններից մեկում, հինգերորդ հարկ և ձեղնահարկ հրդեհի տարածման վտանգ կա»,- ասել է աղբյուրը։

Հինգ հարկանի բնակելի շենքը կառուցված է 1928թ-ին։