Ինդոնեզիայի Բալի կղզու Դենպասար քաղաքի ոստիկանությունը մեկ շաբաթվա ընթացքում ձերբակալել է ավելի քան մեկ տասնյակ ռուսաստանցիների՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար, հաղորդում է Detik պորտալը։
Դենպասարի ոստիկանության խոսնակ Քեթութ Սուկադին ասել է, որ մարտի 19-ից մարտի 25-ը իրավապահները 43 օտարերկրացու են ձերբակալել առողջարանային կղզում հանցավորության նվազեցման լայնածավալ գործողության շրջանակներում, նրանք տուգանվել են։
«Օտարերկրացիների կողմից դեռ շատ խախտումներ կան, խախտումների թվում ՃԵ կանոնների խախտումն է», - ասել է Սուկադին։
Նրա խոսքով՝ ձերբակալվածների թվում 17 ռուսաստանցի կա, եղել են նաև Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի քաղաքացիներ։