Մի խումբ ներդրողներ դատական հայց են ներկայացրել ընդդեմ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի՝ պահանջելով ավելի քան 1 միլիարդ դոլար փոխհատուցում վճարել աշխարհի խոշորագույն կրիպտոարժույթային Binance ընկերության գովազդի համար։
Ներդրողները պնդում են, որ Ռոնալդուն, ով խթանում էր Binance-ի հետ կապված NFT նշանների հավաքածուն, նրանց դրդել է ներդրումների, որոնք իրենց կորուստներ են պատճառել:
BBC-ն մեկնաբանության համար դիմել է Ռոնալդուին և կրիպտոարժույթների փոխանակման Binance-ին և սպասում է պատասխանի:
2022 թվականի նոյեմբերին Binance-ը սկսեց վաճառել NFT նշանների իր առաջին հավաքածուն (թվային արվեստի գործեր՝ ստեղծված բլոկչեյն տեխնոլոգիայի միջոցով), որոնք Ռոնալդուի վիրտուալ արձանիկներն էին։ Ֆուտբոլիստն ասել է, որ այս կերպ ցանկացել է շնորհակալություն հայտնել իր երկրպագուներին «երկար տարիների աջակցության համար»։
Ռոնալդուն նաև խոստացել է գնորդներին, որ այս թողարկումը «կփոխի NFT-ների աշխարհը և ֆուտբոլը կբարձրացնի այլ մակարդակ»: