Հետևեք մեզ։

Ինժեներական քաղաքը «կառուցեց», հիմա խոստանում է Ակադեմիական քաղաք կառուցել․ ի՞նչ է 2020-ին խոստացված քաղաքի տարածքում (տեսանյութ)

19:34, 27 մարտ 2023
Ինժեներական քաղաքը «կառուցեց», հիմա խոստանում է Ակադեմիական քաղաք կառուցել․ ի՞նչ է 2020-ին խոստացված քաղաքի տարածքում (տեսանյութ)

Դեռևս 2018 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խոստանում էր Նոր նորքի Բագրևանդ փողոց 74 հասցեում Ինժեներական քաղաք կառուցել։ Դեկտեմբերի 1-ին այն ժամանակվա փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար նախարար Հակոբ Արշակյանի գլխավորությամբ գնացել են, մասնակցել հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը, խոստացել, որ 1-1,5 տարվա ընթացքում պետք է կառուցեն «Ինժեներական քաղաքը» և հեռացել։

Այն ժամանակ խոսվում էր, որ արդեն մոտ 30 մլն դոլարի ներդրումներ են պատրաստվում անել նշված հասցեում։ 2019 թվականի հունվարի 10-ի կառավարության նիստում որոշվեց Երևանի քաղաքապետարանից որպես նվիրատվություն ընդունել Նոր-Նորք վարչական շրջանի Բագրևանդ փողոցի հ․ 74 հասցեում գտնվող 135,72 մլն դրամ կադաստրային արժեքով և 3 հա մակերեսով հողատարածքը, որպեսզի կառուցվի Ինժեներական քաղաքը։ Նույն նիստի ընթացքում խոստացան, որ 2020 թվականի վերջին արդեն պատրաստ կլինի քաղաքը։ Հինգ տարի անց՝ կառավարությունն իր խոստումը չի կարողացել կատարել, Բագրևանդ փողոցում նախատեսվող «Ինժեներական քաղաքը» այդպես էլ կառուցված չէ։ Փոխարենը, մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով Պռոշյան համայնքից խոստանում էր, որ այդ տարածքում էլ պետք է Ակադեմիական քաղաք կառուցվի։

Մանրամասն՝ տեսանյութում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Վերլուծական