Դիվանագիտական ֆիասկո՝ Դոհայում․ Գերմանիայի նախագահի՝ տեղի օդանավակայան ժամանելուց հետո նրան ոչ ոք չի դիմավորել։
Նախօրեին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այցելել է Կատար։ Ժամանելուց անմիջապես հետո Գերմանիայի ղեկավարն անսպասելի «դիմավորության» է հանդիպել։ Փաստն այն է, որ օդանավակայանում պաշտոնական ներկայացուցիչներ չեն եղել։ Կես ժամ պետության ղեկավարը կանգնել է ինքնաթիռի դռան մոտ՝ սպասելով դիվանագետներին։
Անսպասելի ուշացումը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Որպես կանոն, նման այցերի նախապատրաստումը կատարվում է ամենաբարձր մակարդակով, իսկ դիվանագետները նախօրոք պատրաստվում են հանդիպմանը, իսկ նման սխալը շատ լուրջ խնդիր է Կատարի ներկայացուցիչների համար։
Չնայած տեղի ունեցածին, Գերմանիայի նախագահի և Էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հանդիպումն անցել է ըստ արարողակարգի։
Տեսանյութը՝ Hayastan.news-ի տելեգրամյան ալիքում։