Հետևեք մեզ։

2024-ի առաջին աշխատանքային օրը հունվարի 4-ը չէ․ Փաշինյանը շփոթել է

11:37, 30 նոյեմբեր 2023
2024-ի առաջին աշխատանքային օրը հունվարի 4-ը չէ․ Փաշինյանը շփոթել է

Ամանորյա տոների կապակցությամբ 2024 թվականին ոչ աշխատանքային կլինեն հունվարի 1-ը և 2-ը: Հունվարի 3-ից կսկսվի աշխատանքային տարին: 

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին հոդվածի համաձայն՝ Ամանորի և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը՝ ներառյալ:

Հունվարի 6-ին Սուրբ Ծնունդի և Հայտնություն տոնն է, այդ օրը ևս կլինի ոչ աշխատանքային:

«Արմենպրես»-ը նշում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ քաղաքացիների հարցերին առցանց պատասխանելու ընթացքում շփոթմամբ նշել էր, որ 2024 թ. աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 4-ից։