Հետևեք մեզ։

Ողբերգական դեպք՝ Երևանում. Գիտությունների ազգային ակադեմիայում հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com

11:55, 30 նոյեմբեր 2023
Ողբերգական դեպք՝ Երևանում. Գիտությունների ազգային ակադեմիայում հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com

Նոյեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղ ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 019 խումբը կանչով մեկնել է Բաղրամյան պողոտայում գտնվող «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա», որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը: Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Վարդան Թ.-ն է, ով նույն օրը՝ ժամը 11:55-ի սահմաններում, գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտի 2-րդ հարկում գտնվող աշխատասենյակում մահացել է: Դատաբաժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

 

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: