Հետևեք մեզ։

Հունվարի 1-ից Վրաստանից ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է գումար վճարեն մաքսային մարմնին

12:38, 30 նոյեմբեր 2023
Հունվարի 1-ից Վրաստանից ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է գումար վճարեն մաքսային մարմնին

Հունվարի 1-ից Վրաստանում գրանցված մեքենաների համար մաքսատուրքի և հարկերի չափով վճարներ կգանձվեն, իսկ երրորդ երկրներից Հայաստան անձնական օգտագործման ավտոմեքենաների ներմուծման համար Կառավարությունն առաջարկում է նախատեսել փոխհատուցման հնարավորություն։


Փոխհատուցումը կիրականացվի համապատասխանաբար միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 40% չափով՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածակագրին դասվող մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպարտային միջոցների մասով, միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 70% չափով՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածակագրին դասվող 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպարտային միջոցների մասով, մինչև 5 տարեկան ավտոմեքենաների գծով փոխհատուցվող գումարը կարող է կազմել 3,1 մլրդ․ դրամ, իսկ 5 տարեկանից բարձր ավտոմեքենաների մասով՝ շուրջ 25,6 մլրդ․ դրամ։ 


Հիմնավորման մեջ նշվում է, որ  այդ ամենի արդյունքում նշված ավտոմեքենաները Հայաստանում ֆիզիկական անձանց կողմից ձևակերպում ստանալու և փոխհատուցում կատարելու դեպքում պետբյուջերի զուտ եկամուտը կարող է կազմել շուրջ 15,6 մլրդ․ դրամ։

 

Այսպիսով՝ 2024 թվականի հունվարի 1-ից Վրաստանից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։ Դեպոզիտային հաշվին քաղաքացին պետք է փոխանցի իր ներմուծած ավտոմեքենայի մաքսատուրքի և հարկերի չափով գումար։