ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Հենրի Քեսինջերի տիկնոջը՝ ամուսնու մահվան կապակցությամբ․
«Հարգելի տիկին Քիսինջեր,
Ընդունեք իմ խորին ցավակցությունները ձեր ամուսնու՝ Հենրի Քիսինջերի մահվան կապակցությամբ։ Կյանքից հեռացել է նշանավոր դիվանագետ, իմաստուն և հեռատես պետական գործիչ, որը տասնամյակներ շարունակ արժանի հեղինակություն էր վայելում ամբողջ աշխարհում։ Հենրի Քիսինջերի անունը անքակտելիորեն կապված է պրագմատիկ արտաքին քաղաքականության գծի հետ, որը ժամանակին հնարավորություն տվեց թուլացնել միջազգային լարվածությունը և հասնել խորհրդային-ամերիկյան ամենակարևոր համաձայնություններին, որոնք նպաստեցին համաշխարհային անվտանգության ամրապնդմանը: Ես բազմիցս առիթ եմ ունեցել անձամբ շփվելու այս խորը, արտասովոր մարդու հետ և, անկասկած, կպահպանեմ նրա մասին ամենավառ հիշողությունները։ Մաղթում եմ ձեզ, ինչպես նաև հանգուցյալի բոլոր հարազատներին և ընկերներին, հոգեկան տոկունություն այս վշտի առջև։ Հարգանքներով՝ Վլադիմիր Պուտին»,-ասվում է Պուտինի ցավակցական ուղերձում, փոխանցում է Կրեմլը։
Հիշեցնենք, որ 100 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։