Լարսում ձյան և ձնահոսքի կանխատեսման պատճառով փակված ճանապարհին օրեր շարունակ կանգնած բեռնատարների վարորդների համար ՌԴ ԱԻՆ-ը դաշտային խոհանոց և ջեռուցման կետեր է ստեղծել։
«Շնորհակալ ենք ՌԴ ԱԻՆ-ին, մեզ օգնում են, թեյ են բերել, ուտելիք», - ասել է հայ վարորդներից մեկը, գրում է ռուսական RT-ն։
Հիշեցնենք, որ հայկական բեռնատարներ մոտ մեկ շաբաթ է, ինչ սպասում են Վերին Լարս անցակետը հատելուն։ Ռուսական կողմը նշում է՝ ճանապարհը փակվել է ձյան առատ տեղումների և ձնահոսքի վտանգի պատճառով։