Հետևեք մեզ։

Հայաստանը բարեկամ երկիր է, մեր դաշնակիցն է․ Պեսկով

13:36, 30 նոյեմբեր 2023
Հայաստանը բարեկամ երկիր է, մեր դաշնակիցն է․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմական համագործակցության մասին, ընդգծել է, որ Հայաստանը ինքնիշխան երկիր է, որը զարգացնում է հարաբերությունները նրանց հետ, ում հետ հարմար է գտնում, իսկ Ռուսաստանը շարունակելու է զարգացնել դաշնակցային հարաբերությունները նրա հետ։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստի-ն։


Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանը և Մեծ Բրիտանիան Լոնդոնում վեցերորդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունների արդյունքներով ստորագրել են 2023-2024 թվականների ռազմական ոլորտում համագործակցության ծրագիր։

 

«Հայաստանն ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն ​​պետությունների հետ, որոնց հետ ինքը նպատակահարմար է գտնում, մենք մեր հարաբերություններն ունենք Հայաստանի հետ և, իհարկե, Հայաստանը բարեկամ երկիր է, մեր դաշնակիցն է։ Եվ մենք կշարունակենք զարգացնել մեր դաշնակցային հարաբերությունները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլն արձագանքել երկու երկրների միջև համաձայնագրին։