Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիներին կարգելվի քննադատել բանակին և կառավարությանը։
ՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրացիներին պարտավորեցնել հավատարմության պայմանագիր կնքել։
Դա նախատեսում է նրանց համաձայնությունը երկիր մուտք գործելիս պահպանել մի շարք սահմանափակումներ, ներառյալ Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության վարկաբեկման, ավանդական ընտանեկան արժեքների ժխտման և ֆաշիզմի դեմ հաղթանակում խորհրդային ժողովրդի ներդրման խեղաթյուրման արգելքը: