Դերասանուհի Մարգո Ռոբին, երգչուհի Բեյոնսեն և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը բրիտանական Financial Times թերթի վարկածով ընդգրկվել են տարվա 25 ամենաազդեցիկ կանանց ցուցակում։ Վարկանիշում ընդգրկվել է նաև Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան։
2023 թվականի այլ նշանավոր կանայնց թվում են իրանցի իրավապաշտպան Նարգես Մոհամադին, OpenAI-ի տեխնոլոգիայի գլխավոր տնօրեն Միրա Մուրատին, ամերիկացի թենիսիստուհի Կոկո Գաուֆը, Իսպանիայի հավաքականի խաղացող Ջենիֆեր Հերմոսոն և կորեական փոփ խմբի անդամները:
Անձերից յուրաքանչյուրը մեկ այլ հայտնի անձի մեկնաբանություն է ստացել։ Այսպես, Զելենսկայայի մասին տեքստը գրել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը։
«Ինչպես իր ամուսինը, այնպես էլ Զելենսկայան դարձել է կայունության համաշխարհային խորհրդանիշ։ Պատերազմի ժամանակ ուկրաինացիների հոգեկան առողջության խնդիրների լուծման գործում նրա առաջնորդությունը կենսական նշանակություն ունի»,- ասել է Կալլասը: