Սկոպյեում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը ռուսական կողմին ևս մեկ անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ ՌԴ քաղաքականության և իրականացրած քայլերի վերաբերյալ:
Նշենք, որ Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում` մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին:
Այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների գործընկերների հետ: