ԵԱՀԿ նախագահությունը կողմ է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված երկխոսությանը։
Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ և Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին Սկոպյեում ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։
«ԵԱՀԿ Նախագահությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հասնելուն ուղղված քաղաքական գործընթացի շարունակությանը», - ասել է նա և հավելել, որ ԵԱՀԿ-ն առաջարկում է «կառուցողական երկխոսության» հարթակ։