Հետևեք մեզ։

ՀՀ նախագահը մեկնել է Դուբայ. «Արմենպրես»

19:53, 30 նոյեմբեր 2023
ՀՀ նախագահը մեկնել է Դուբայ. «Արմենպրես»

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Դուբայ։

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ նախագահի օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց Դուբայի «Ալ Մաքթում» միջազգային օդանավակայանում։

 

ՀՀ նախագահը Դուբայում կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի բացման արարողությանը։ Համաժողովի շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ նախագահի ելույթը։

 

Այցի ընթացքում Հայաստանի նախագահը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։

 

Նախատեսված է նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը Արաբական Միացյալ Էմիրությունների հայ համայնքի ներկայացուցիչների հետ։