Բուլղարիան թույլ չի տվել, որ ինքնաթիռը, որում եղել է Մարիա Զախարովան, մտնի իր օդային տարածք։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռը երեկ երեկոյան ժամանել է Հյուսիսային Մակեդոնիա, որտեղ պատվիրակությունը մասնակցում է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Ի սկզբանե պլանավորած էր, որ ինքնաթիռը կթռչի Բուլղարիայի տարածքով, որը թույլտվություն էր տվել ռուսական ինքնաթիռի թռիչքի համար, սակայն, ի վերջո, ինքնաթիռը փոխել է ուղին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Զախարովան գտնվում է պատժամիջոցների ցուցակում, ինքնաթիռը ստիպված է եղել շրջել Բուլղարիայի տարածքով և թռչել Հունաստանով և Թուրքիայի տարածքով։
Զախարովան մեկնաբանել է Բուլղարիայի իշխանության որոշումը․
«Ռուսոֆոբների չար հիմարությունը հասավ նրան, որ մեր պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական իշխանություններն արգելեցին երկնքում լինել ոչ թե ինքնաթիռին, այլ ինքնաթիռում գտնվող մարդուն»։