Դոնի Ռոստովում այրվում է քաղաքի ամենամեծ շուկան՝ «Տեմերնիկը», հրդեհը սկսել է արագորեն տարածվել մանրածախ առևտրի կետերում։ Այս մասին հայտնում է Don24.ru-ն: Շուկայում հրդեհի տարածքը հասել է 1,5 հազար քառակուսի մետրի, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Հրդեհը բարդության երրորդ աստիճանի է։ Ականատեսները պատմել են, որ գործարարները փորձում են փրկել իրենց ապրանքը։
Այս պահին հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 60 մարդ և17 տեխնիկա։ Հրդեհի պատճառների մասին դեռ տեղեկություններ չկան։
Տեսանյութերն ՝ այստեղ։