Հետևեք մեզ։

Բրյուսովի նախկին պրոռեկտորն ազատ արձակվեց. պաշտպան

09:46, 01 դեկտեմբեր 2023
Բրյուսովի նախկին պրոռեկտորն ազատ արձակվեց. պաշտպան

Դատարանը Ցոլակ Ակոպյանի նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն խափանման միջոցը: Այս մասին հայտնում է նրա պաշտպան Արսեն Բաբայանը:

 

«Ակոպյանն ազատ արձակվեց»,- ասել է նա:

 

Հիշեցնենք` երեկ դատախազությունը հայտնեց, որ Ակոպյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար` նա 2019-2022 թվականների ընթացքում անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից ընդունել է լուծարային քննություններն ու նշանակել դրական գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը։

Վերլուծական