Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Լուվր թանգարանի մուտքը: Reuters-ի փոխանցմամբ` կենսաթոշակային փոփոխությունների դեմ բողոքող ցուցարարները տարբեր գրություններով պաստառներ են պարզել, օրինակ` «Թոշակի անցիր 60 տարեկանում, աշխատիր ավելի քիչ՝ ավելի երկար ապրելու համար»:
Զբոսաշրջիկներին զայրացրել է ցուցարարների գործողությունները, նրանք չեն կարողացել Լուվր այցելել։