Հետևեք մեզ։

Թուրքիայի Մալաթիա նահանգում երկրաշարժ է գրանցվել

10:10, 01 դեկտեմբեր 2023
Թուրքիայի Մալաթիա նահանգում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Մալաթիա նահանգում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):

 

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 03.18-ին Աքչադաղի շրջանում։

 

Երկրաշարժը գրանցվել է 7 կիլոմետր խորության վրա։