Մենք համոզված ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի համար կա պատմական հնարավորություն՝ կողք կողքի ապրելու խաղաղ պայմաններում։
Այս մասին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Չնայած չսպիացած վերքերին, հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Որոշ սուբյեկտների կողմից նախաձեռնվող աշխարհաքաղաքական ինտրիգներն անարդյունավետ են և ծառայում են խաղաղ գործընթացի ձգձգման», - ասել է Բայրամովը։