Հետևեք մեզ։

Ագրարային համալսարանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ 260 նախկին ուսանողի. «Հրապարակ»

10:18, 01 դեկտեմբեր 2023
Ագրարային համալսարանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ 260 նախկին ուսանողի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական տեղեկատվական համակարգից՝ datalex-ից տեղեկացանք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ իրավաբանական բաժնի պետ Մանվել Վարդանյանը գումարի բռնագանձման պահանջով տասնյակ դատական հայցեր են ներկայացրել իրենց նախկին ուսանողների դեմ:

 

Նման պահանջ է ներկայացվել ավելի քան 260 նախկին ուսանողի նկատմամբ: Խոսքն այն մասին է, որ այդ ուսանողները վճարել են առաջին կիսամյակի վարձը, երկրորդը չեն վճարել ու դուրս են մնացել բուհից։

 

Առաջին հայացքից կարող է թվալ` պարզ իրավական գործընթաց է, համալսարանը պահանջում է իր գումարները` մատուցած կրթական ծառայությունների դիմաց: Սակայն այստեղ պակաս կարեւոր չէ հարցի բարոյական կողմը: Գաղտնիք չէ, որ ուսանողների զգալի մասը չի կարողանում ուսումը շարունակել հենց ֆինանսական խնդիրների ու սոցիալական վիճակի պատճառով: Ի դեպ, 260 ուսանողների մեջ քիչ չեն 44-օրյա պատերազմի մասնակիցները»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։