Հետևեք մեզ։

Հուսանք, որ երբ Հռոմի կամ Դուբայի փողոցներում բարձր գոռգոռացող հայաստանցիների շորերը ինչ-որ մեկը գողանա, այդ երկրների օրինապահ համակարգերը կարձագանքեն․ Մարիա Կարապետյան

10:28, 01 դեկտեմբեր 2023
Հուսանք, որ երբ Հռոմի կամ Դուբայի փողոցներում բարձր գոռգոռացող հայաստանցիների շորերը ինչ-որ մեկը գողանա, այդ երկրների օրինապահ համակարգերը կարձագանքեն․ Մարիա Կարապետյան

Աշխարհով մեկ որպես տեղի քաղաքացի կամ միգրանտ ապրում են հայեր, ովքեր արտաքնապես տարբերվում են տեղի տիտղոսային բնակչության մեծամասնությունից, ովքեր տեղի լեզուն կամ լեզուներից ոչ մեկը չեն խոսում կամ մայրենու պես լավ չեն խոսում, ովքեր կարող են սխալվել տեղի նիստուկացի կանոնների հարցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը։

 

«Տասնյակ հազարավոր հայաստանցիներ էլ ամեն օր որպես տուրիստ, ինչպես բնորոշ է բոլոր տուրիստներին, հայերեն ուրախ ու բարձր գոռգոռում են պայմանական Հռոմի կամ Դուբայի փողոցներում, նստում փողոցների եզրակալներին, որովհետև էլ ուժ չունեն շրջելու։

 

Հուսանք, որ երբ նրանց շորերը ինչ-որ մեկը ատելության խոսքեր գոռալով գողանա, այդ երկրների օրինապահ համակարգերը կարձագանքեն։ Հուսանք և նույնը պահանջենք մեր օրինապահ համակարգից»,- գրել է Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանում տեղի ունեցած միջադեպին, երբ անհայտ անձը կոպիտ և վիրավորական խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը։

Վերլուծական