Հետևեք մեզ։

Այսօր տիեզերք կարձակվի Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը

10:53, 01 դեկտեմբեր 2023
Այսօր տիեզերք կարձակվի Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը

Այսօր երեկոյան տիեզերք կարձակվի Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։ Այս մասին տեղեկացնում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան։

 

«Այսօր երեկոյան բոլորս սրտատրոփ հետևելու ենք, թե ինչպես է SpaceX-ի Falcon 9 հրթիռով տիեզերք արձակվում Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։
 
 
Ինչպես խոստացել էինք, դուք հնարավորություն եք ունենալու մեզ հետ հետևելու այս պատմական թռիչքը լուսաբանող միջոցառմանը և բուն թռիչքին։

 
Դրա համար նախապատրաստվել է հատուկ ուղիղ հեռարձակում, որը մեկնարկելու է դեկտեմբերի 1-ին՝ ժամը 21:00-ին, և այն բաց չթողնելու համար անցեք հղումով ու սեղմեք «Զանգակ»-ին, որպեսզի ձեզ ծանուցում գա՝ հեռարձակման մեկնարկից հետո», - նշված է հաղորդագրությունում։