Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը խախտել է զինադադարի համաձայնագրի պայմանները՝ չկատարելով ուրբաթ օրը առևանգված կանանց ազատ արձակելու իր պարտավորությունը և վերսկսելով հրթիռային հարձակումները Իսրայելի վրա:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Իսրայելը, վերադառնալով ռազմական գործողություններին, հավատարիմ է մնում պատանդներին ազատելու, ՀԱՄԱՍ-ի ոչնչացման և Գազայի հատվածը «երբեք Իսրայելի ժողովրդի համար վտանգ չներկայացնելու» իր նպատակներին հասնելուն: