Հետևեք մեզ։

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

11:36, 01 դեկտեմբեր 2023
ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն, ընդհանուր առմամբ, ունի 7 ներկայացուցիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  դեկտեմբեր ամսվա տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայկ Մարտիրոսյանը 54-րդն է, Գաբրիել Սարգսյանը` 61-րդը, Սամվել Տեր-Սահակյանը` 97-րդը, Հրանտ Մելքումյանը 100-րդը:

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը 25-րդն է:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 56-րդ, Լիլիթ Մկրտչյանը` 75-րդ և Աննա Սարգսյանը` 85-րդ տեղերը: