Հետևեք մեզ։

Միացյալ Նահանգները հպարտ է աշխատել հայ գործընկերների հետ՝ պահպանելու Հայաստանի մշակութային ժառանգությունը ողջ աշխարհի համար․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

12:04, 01 դեկտեմբեր 2023
Միացյալ Նահանգները հպարտ է աշխատել հայ գործընկերների հետ՝ պահպանելու Հայաստանի մշակութային ժառանգությունը ողջ աշխարհի համար․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային բյուրոյի քաղաքականության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ռաֆիկ Մանսուրին և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության ոլորտի առաջադեմ գործիչներին՝ քննության առնելու հետազոտական և մշակութային ժառանգության պահպանության աշխատանքների ընթացքը և այդ ժառանգությունը պաշտպանելու ներկայիս կարիքները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

«Միացյալ Նահանգները հպարտ է աշխատել հայ գործընկերների հետ՝ պահպանելու և պաշտպանելու Հայաստանի մշակութային ժառանգությունը ողջ աշխարհի համար»,- ասել է դեսպան Քվինը։