ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Գազայի հատվածում իսրայելական կողմի հարձակումների վերսկսումից րոպեներ անց հեռացել է Իսրայելից։ Այս մասին հաղորդում է Իսրայելի Kan ռադիոն:
«Ռազմական գործողությունների վերսկսումից րոպեներ անց Բլինքենն ավարտել է իր այցը Իսրայել», - նշվում է տեղեկության մեջ։
Հիշեցնենք, որ Բլինքենն արդեն 4-րդ անգամն է, ինչ այցելում է Իսրայել՝ Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո։