Հնդկաստանի Պունե քաղաքի բնակչուհին ամուսնուն մեկ հարված է հասցրել այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է նրան Դուբայ տանել իր ծննդյան օրը։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը։
Մերժումից զայրացած՝ երեսունութամյա կինը հարվածել է ամուսնու քթին՝ պատճառելով ուժեղ արյունահոսություն։ Նշվում է, որ տղամարդն ունեցել է քթի և մի քանի ատամի կոտրվածքներ։ Հարվածից հետո նա կորցրել է գիտակցությունը և մահացել։ Հնդիկուհու նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրան դատարանը կալանավորել է։